Բեռլինում ավարտվել են ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները
499
Երկուշաբթի, 15 դեկտեմբերի, 2025 թ., 17:21
![]() Բեռլինում ավարտվել է ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը, հաղորդում է ուկրաինական «5-րդ ալիքը»՝ հղում կատարելով Վլադիմիր Զելենսկու հաղորդակցության հարցերով խորհրդական Դմիտրի Լիտվինին։ Ըստ Լիտվինի՝ կողմերը մանրամասն քննարկել են 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը։ Հանդիպումը տևել է մոտ երկու ժամ։ Առաջին փուլը տեղի է ունեցել երեկ Բեռլինում և տևել է մոտ հինգ ժամ։ ԱՄՆ պատվիրակության կազմում են նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքովը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Ուկրաինական կողմը ներկայացնում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
