«Բարդ է վերահսկել ատամնաբույժների աշխատանքը. պետությունը որոշել է չխանգարել». Արսեն Թորոսյան
![]() «Սխալ տեղ են կազմակերպել բողոքի ցույցը, պետք է ՊԵԿ-ի մոտ կազմակերպեին, որովհետև մենք ոչ մի կապ չունենք հարկման մեխանիզմների հետ»,- Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն՝ անդրադառնալով ատամնաբույժների այսօրվա բողոքի ակցիային: «Ինձ համար էական է ստվերային շրջանառության սպիտակեցումը, և այդ գործիքը ներդրված է միայն դրա համար: Քանի որ շատ բարդ է վերահսկել ատամնաբույժների աշխատանքը կապված, թե քանի ատամ է հեռացրել ու պլոմբ դրել, պետությունը որոշել է վճարը ֆիքսել, որպեսզի մանրուքների հետևից չընկնի՝ ո՛չ անհարկի խանգարելով, ո՛չ էլ կասկածներ ունենալով, որ իրեն խաբում են»,- ասաց Թորոսյանը՝ հավելելով, որ հարցի հետ կապված որևէ էական առաջարկ չունեն ՊԵԿ-ին: Հիշեցնենք՝ մի խումբ ատամնաբույժներ բողոքի ակցիա են իրականացրել Առողջապահության նախարարության շենքի առջև: Նրանք պահանջում են վերանայել 2013թ. արտոնագրային վճարների մասին որոշումը: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
