Թրամփին գաղտնալսում են. The New York Times
![]() Ռուսաստանն ու Չինաստանը գաղտնալսում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնավոր, չպաշտպանված հեռախոսը, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմի գործող և նախկին ներկայացուցիչներին: Ըստ տեղեկության՝ հատուկ ծառայությունները Թրամփին տեղեկացրել են գաղտնալսման մասին, սակայն նա չի ցանկացել հրաժարվել սմարթֆոնից, որով շփվում է իր հին ընկերների հետ: Պարբերականը նշում է, որ Չինաստանն օգտագործում է գաղտնալսված խոսակցություններն իր քաղաքական նպատակներով: Նման տեղեկությունը, ըստ չինացի փորձագետների, կարող է օգտագործվել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ծագած առևտրային պատերազմի պայմաններում: Այն, որ Ռուսաստանն ու Չինաստանը գաղտնալսում են Թրամփի հեռախոսը, ամերիկյան հատուկ ծառայությունները տեղեկացել են արտասահմանյան կառավարություններում իրենց զրուցակիցներից, որից հետո նրանց հաջողվել է այդ տեղեկությունը հաստատող հաղորդագրություններ հայտնաբերել: |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
