Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Արսեն Ջուլֆալակյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը՝ որպես փորձագետ

353
Չորեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2018 թ., 15:50
Արսեն Ջուլֆալակյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը՝ որպես փորձագետ

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը UWW-ի կողմից հրավեր է ստացել՝ Բուդապեշտում ընթացող աշխարհի առաջնությունում որպես փորձագետ աշխատելու։

«Մեկնում եմ Բուդապեշտ: Տխուր է, որ բաց եմ թողնում այս տարվա աշխարհի առաջնությունը որպես մարզիկ, բայց ես այնտեղ կլինեմ որպես փորձագետ: UWW-ից հրավեր եմ ստացել մեկնաբանելու հունահռոմեական ոճի բոլոր եզրափակիչները: Այնպես որ այս անգամ ինձ դիտելու փոխարեն կլսեք։ Ամեն դեպքում՝ երազանքը չի փոխվում՝ Տոկիո- 2020»,- գրել է Արսենը՝ ֆեյսբուքյան իր էջում։