«Մենք նույնիսկ չենք պատասխանում ձեր որևէ քայլին». Պուտինը՝ Բոլթոնին
![]() Երեկ Մոսկվայում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հանդիպումը: Այն տեղի է ունեցել «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից դուրս գալու մտադրության մասին Թրամփի հայտարարության ֆոնին, փոխանցում է BBC-ն: Բոլթոնի խոսքով՝ 1987թ. կնքված պատմական պայմանագրից ԱՄՆ-ի ակնկալվելիք դուրսբերումը սպառնալիք չի ներկայացնում: ՌԴ նախագահը Բոլթոնի հետ հանդիպումը սկսել է Վաշինգթոնի հասցեին քննադատությամբ. «Մեզ համար, անկեղծ ասած, զարմանալի է, երբ Միացյալ Նահանգները Ռուսաստանի դեմ քայլեր են ձեռնարկում, որոնք մենք չենք կարող բարեկամական անվանել»: «Մենք նույնիսկ չենք պատասխանում ձեր որևէ քայլին»,- հավելել է նա: Մյուս կողմից, Պուտինն առաջարկել է շարունակել Թրամփի հետ ուղիղ երկխոսությունը: Բոլթոնն, իր հերթին, նշել է, որ Թրամփին հաճելի կլինի հանդիպել Պուտինի հետ: Նրա խոսքով՝ չնայած տարաձայնություններին, որոնք առկա են ռուս-ամերիկյան հարաբերություններում, «օգտակար է հանդիպել և շփման ուղիներ գտնել»: Ավելի վաղ հայտնի է դարձել Պուտին-Թրամփ հանդիպման օրն ու վայրը: |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
