Վարդան Մինասյանը՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը լքելու մասին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին և «Արարատ-Արմենիա»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում, անդրադարձել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը լքելու որոշմանը․ «Ճիշտն ասած՝ այս հարցի շուրջ այդքան էլ չեմ ուզում խոսել մամուլում. կարծում եմ հարցեր կան, որոնք պետք չէ մամուլում տարածել: Ես գիտեմ մեր ֆուտբոլասերներին ինչ հարց է հետաքրքրում, կուզեմ ասել նրանց, որ մենք բոլորս տարբեր մարդիկ ենք և ունենք տարբեր արժեքներ: Ինչ-որ մեկի համար կարևոր է իր աշխատանքը, ինչ-որ մեկի համար ֆինանսներն են կարևոր, մեկ այլ մարդու համար կարևոր են մարդկային հարաբերությունները: Ստեղծված իրավիճակում ես կարևորել եմ մարդկային հարաբերությունները, և դա է ազդել հավաքականը լքելու իմ որոշման վրա: Գիտեմ, որ ֆուտբոլասերներին հետաքրքրում է նաև այն, թե ինչու անսպասելի եղավ իմ որոշումը, կասեմ, որ այն մարդիկ, ովքեր ասում են, որ իմ որոշումը անսպասելի է եղել, կամ ընդհանրապես չեն տիրապետում տեղեկությանը, կամ կիսատ են տիրապետում: Այսքանը իմ որոշման մասին»,- նշել է նա: |
Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
12021.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
15920.04.2024, 20:54Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին
16920.04.2024, 17:48Վահագն Դավթյանը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (լուսանկար)
13619.04.2024, 22:48Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
13519.04.2024, 11:00«Մարզադաշտի հանդերձարանում «Բաքսի» է տեղադրվել, սակայն այնտեղ էլեկտրական հոսանք, բնական գազ չկա». Ոսկան Սարգսյան
69717.04.2024, 05:24