Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Հայտնի է Նարեկ Աբգարյանի առաջիկա մենամարտի օրը և մրցակիցը

368
Հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ., 17:45
Հայտնի է Նարեկ Աբգարյանի առաջիկա մենամարտի օրը և մրցակիցը

Հոկտեմբերի 27-ին Մոսկվայում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շոուի ընթացքում ռինգ դուրս կգա նաև հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը, ով կանցկացնի իր 11-րդ մենամարտը: Աբգարյանը կմրցի մեքսիկացի Էֆրեյն Պերես Լազարոյի հետ, ով պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 29 մենամարտերից 19-ում հաղթանակ է տոնել ու կրել 10 պարտություն: Նարեկ Աբգարյանը հաղթանակ է տոնել իր անցկացրած բոլոր 10 մենամարտերում: