«Մեծ արվեստագետները մահից հետո էլ շարունակում են ապրել». Էրդողանը ցավակցել է Արա Գյուլերի մահվան կապակցությամբ
1940
Հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ., 11:48
![]() Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցավակցություն է հայտնել պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան կապակցությամբ, հաղորդում է Hurriyet պարբերականը: «Թուրքիայում լուսանկարչական արվեստի կարևորագույն անուններից մեկը: Ցավով տեղեկացա Արա Գյուլերի մահվան մասին: Մեծ արվեստագետները մահից հետո էլ շարունակում են ապրել իրենց ստեղծագործություններով: Արա Գյուլերը հենց այդպիսի արվեստագետներից էր»,- ասել է Էրդողանը: Թուրքական պարբերականը նշում է, որ Գյուլերը ֆոտոհարցազրույցներ է վերցրել այնպիսի հեղինակավոր դեմքերից, ինչպիսիք են՝ Ուինսթոն Չերչիլ, Բերտրան Ռասել, Ինդիրա Գանդի, Սալվադոր Դալի, Ալֆրեդ Հիչքոք, Պաբլո Պիկասո և այլք: ![]() |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
20501.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
18201.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
19301.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
25401.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20901.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66529.10.2026, 23:43

