ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչով դիմել է Երևանին և Բաքվին
![]() ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) առանձին և համատեղ հանդիպումներ են ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում: Հանդիպումները կայացել են սեպտեմբերի 25-27-ը Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ 73-րդ նստաշրջանի շրջանակներում: Հանդիպումներին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Համանախագահներն ու ԱԳՆ ղեկավարները քննարկել են տարածաշրջանի իրավիճակը: Համանախագահները խորին ափսոսանք են հայտնել շարունակվող մարդկային կորուստների կապակցությամբ: Նրանք զգուշացրել են նախարարներին իրավիճակի սրման սպառնալիքների մասին և կոչ արել անցնել դրական մթնոլորտի կառուցողական ձևավորմանն ու հրաժարվել իրավիճակը սրող հռետորաբանությունից: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նաև ընդգծել են, որ ԼՂ հակամարտության համպարփակ կարգավորումը բոլոր կողմերից փոխզիջումներ կպահանջի: ԵԱՀԿ-ի կայքում ասվում է նաև, որ միջնորդները մտադիր են մոտ ապագայում այցելել տարածաշրջան: |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
