Իրանի նախագահն ԱՄՆ-ին հիշեցրել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին
![]() Իրանի նախագահ Հասան Ռոհանին քննադատել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլիին՝ Իրանի Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության մասին հայտարարությունը: Այս մասին Իրանի նախագահը գրել է Twitter-ի իր էջում: «Ամերիկացի պաշտոնյան սարսափելի հայտարարություն արեց Ահվազի ահաբեկչության մասին և պատասխանատու համարեց Իրանի կառավարությանը: Ի՞նչ կմտածեին ամերիկացիները, եթե մենք նման հայտարարություն անեինք 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին»,- գրել է Ռոհանին: Հիշեցնենք, որ զինված անձինք հարձակում էին գործել Ահվազում ռազմական շքերթի ժամանակ: Հարձակման հետևանքով զոհվել էր 25 մարդ, ևս 21-ը վիրավորվել: Իրանի ԱԳ նախարարը կազմակերպիչներին անվանել էր «ահաբեկչության և իրենց ամերիկացի հրահանգիչների տարածաշրջանային հովանավորներ»:
|

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
