Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանը` էներգետիկ ոլորտի խնդիրների և էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր նվազեցման մասին

443
Կիրակի, 02 սեպտեմբերի, 2018 թ., 21:15
Նիկոլ Փաշինյանը` էներգետիկ ոլորտի խնդիրների և էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր նվազեցման մասին

«Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելով: Այս պահին մեկնաբանություն չանեմ, բայց էներգետիկ համակարգում կան պրոբլեմներ և դա ամենևին պարզ հարց չէ: Մի քանի օր առաջ ինձ զեկուցեցին, որ ԱԷԿ-ում 500 աշխատող կա, որոնք ըստ էության հավելյալ հաստիքներ են: Մարդիկ աշխատում և աշխատավարձ են ստանում»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սոցիալապես անապահովների համար սակագնի իջեցում արդեն տեղի է ունեցել:

Նա նշեց, որ նախկին իշխանությունները մարդկանց աշխատանքի են տեղավորել «ընտրությունների համատեքստում», ինչից էլ առաջացել է այդ պրոբլեմը:

Վարչապետի խոսքով՝ արդարացի չի լինի գրչի մի հարվածով աշխատանքից ազատել այդ մարդկանց, քանի որ սոցիալական խնդիր կառաջանա: