Թրամփը որոշում է ընդունել «ռուսական գործի» ընթացքում ոչ ոքի ներում չշնորհել. NBC
5118
Ուրբաթ, 24 օգոստոսի, 2018 թ., 16:20
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել 2016թ. նախագահական ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի կողմից անցկացվող հետաքննության ընթացքում ոչ ոքի ներում չշնորհել: Այս մասին NBC News-ին ասել է ԱՄՆ նախագահի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին: «Մենք դա քննարկել ենք հունիսի սկզբին, և համաձայնության չենք հասել հետաքննության ժամանակ ներում շնորհելու շուրջ»,- ասել է Ջուլիանին: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Թրամփը քննարկել է իր նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթի համար ներում շնորհելու հնարավորությունը, ով ավելի վաղ մեղավոր էր ճանաչվել հարկային մեքենայության համար: Ջուլիանին այդ տեղեկությունը հերքել է: Նրա խոսքով՝ Թրամփին չի մտահոգում Մանաֆորթի հարցը: |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
