Բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնությանը կմասնակցի 8 թիմ
![]() Հոկտեմբեր ամսին կմեկնարկի Ա լիգայի կանոնավոր առաջնությունը, որին այս տարի կմասնակցեն 8 թիմեր Հայաստանի տարբեր մարզերից, Երևանից և Արցախից: Այս մրցաշրջանում լիգային չի մասնակցի «Ինժեներ» ակումբը: Լիգայի նորեկներն են՝ «Արագած» և «Էրեբունի» ակումբները, որոնք երկուսն էլ ներկայացնում են Երևան քաղաքը: Ա լիգան կանցկացվի շրջանաձև համակարգով , երկու շրջանով, մեկնումներով՝ տուն-դուրս տարբերակով: Այնուհետև առաջին և երկրորդ շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ–օֆֆ փուլում: Ա լիգային կմասնակցեն հետևյալ ութ թիմերը. «Ուրարտու» (Երևան), ՖԻՄԱ (Երևան), «Շիրակ» (Գյումրի), «Արթիկ» (Արթիկ), «Արագած» (Երևան), «Արցախ» (Ստեփանակերտ), «Գրանդ Սպորտ» (Երևան) և «Էրեբունի» (Երևան): Նշենք նաև, որ այս մրցաշրջանում «Ուրարտու»-ի տնային հանդիպումները տեղի կունենան Վանաձոր քաղաքում: Ա լիգան կմեկնարկի ս.թ. հոկտեմբերի 6-ին և կշարունակվի մինչև 2019 թվականի մայիս ամիսը: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
