Քոչարյանի կալանավորումը հակասում է Հայաստանի նոր իշխանության հայտարարություններին. Լավրով
![]() Երևանյան իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին, թե իբր իրենք հրաժարվելու են իրենց քաղաքական նախորդներին հետապնդելու քաղաքականությունից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ТАСС: «Ռուսաստանը, որպես Երևանի դաշնակից, միշտ շահագրգռված է եղել հայկական պետականության կայունությամբ, ուստի այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող մեզ չանհանգստացնել, ընդ որում՝ նաև ԱՊՀ այն կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնց անդամակցում է Հայաստանը: Հույս ունեմ, որ Հայաստանում քաղաքական գործիչների ձերբակալությունների շուրջ ստեղծված իրավիճակը կլուծվի սահմանադրական եղանակով: Վերջին օրերին մենք մեր այդ մտահոգությունը մի քանի անգամ ուղել ենք հայկական կողմին: Հույս ենք հայտնում, որ իրավիճակն, այնուամենայնիվ, կընթանա սահմանադրական ուղով: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
16710.10.2026, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
14910.10.2026, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
15709.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13309.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
13409.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
13209.10.2026, 10:12
