ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ
![]() Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում, որին ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ: Նշվում է, որ Հայաստանում ու Ադրբեջանում տեղի ունեցած ընտրություններից հետո սա առաջին բարձր մակարդակի հանդիպումն է: Նախարարները մտքեր են փոխանակել տիրող իրավիճակի վերաբերյալ և քննարկել են հաջորդ քայլերը և պարամետրերը՝ կրկին ներգրավվելու բովանդակային բանակցություններում: Համանախագահները կարևորել են լարվածության նվազեցման և ռազմատենչ հռետորաբանության կանխման անհրաժեշտությունը: Համանախագահները նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ օգնել կողմերին գտնելու հիմնախնդրի խաղաղ կարգավորում՝ հիմնված Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման արգելքի, տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասար իրավունքներների և ինքնորոշման վրա: Նախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել մոտ ապագայում՝ համանախագահների հովանու ներքո: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
