«Մենք պատրաստ ենք ռուսական С-400-ների համար ամերիկյան պատժամիջոցներին». Չավուշօղլու
![]() Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման համար պատժամիջոցների սահմանման դեպքում կպատասխանի ԱՄՆ-ին, հաղորդում է Anadolu-ն: «Նրան ասում են. «Գնեք С-400-ները, և մենք պատժամիջոցներ կսահմանենք: Եթե սահմանենք, մենք ևս կպատասխանենք: Նման հարաբերություններ եք ցանկանում՝ ձեր իրավունքն է»,- ասել է նա: Չավուշօղլուի խոսքով՝ ԱՄՆ-ն չպետք է մյուս երկրներից պահանջի միանալ պատժամիջոցների սահմանմանը: «Մենք հասկանում ենք, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը խնդիրներ ունեն: Սակայն եթե մենք վատ հարաբերություններ ունենայինք, մենք չէինք զանգի բոլորին և չէինք ասի. «Մի ընկերացեք նրա հետ»: Դա նորմա՞լ է: Մենք նման մոտեցում չունենք: Կլինեն պատժամիջոցներ, կլինի նաև պատասխանը»,- եզրափակել է Չավուշօղլուն: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
