Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Հայտնի են ֆուտզալի կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցները

273
Հինգշաբթի, 05 հուլիսի, 2018 թ., 19:40
Հայտնի են ֆուտզալի կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցները

Հուլիսի 5-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ ֆուտզալի կանանց 2019 թվականի Եվրոպայի առաջնության նախնական և գլխավոր փուլերի վիճակահանությունը: Ֆուտզալի կանանց Հայաստանի հավաքականն ընդգրկվել է C խմբում և հանդիպելու է Մոլդովայի և Բելառուսի ընտրանիների հետ: Մրցաշարն անցկացվելու է Մոլդովայում օգոստոսի 21-ից 26-ը, իսկ հաջորդ փուլի ուղեգիրը նվաճելու է միայն խմբի հաղթողը: Հաջողության դեպքում, ֆուտզալի կանանց Հայաստանի հավաքականը գլխավոր փուլի C խմբում հանդիպելու է Ուկրաինայի, Հունգարիայի և Ղազախստանի թիմերի հետ: Այս փուլի հադիպումները կկայանան սեպտեմբերի 11-ից 16-ը: