Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը դադարեցրել է իր լիազորությունները
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 11-րդ համաժողովը: Օրակարգային մի շարք հարցերի թվում էր նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները: Քանի որ այս ընթացքում ֆեդերացիայի նախագահի այլ թեկնածու չհայտնվեց, ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանի առաջարկությամբ որոշվեց նախագահի ընտրությունը հետաձգել մեկ ամսով, որպեսզի չկարծեն, թե ֆեդերացիան փորձում է հապճեպ ընտրություն անել և հնարավորություն չտալ մեկ այլ թեկնածուի առաջադրվել։ «Մենք չենք շտապում և այս մեկ ամիսը ոչ մի բան չի փոխի։ Եվ ես հայտարարում եմ, որ դադարեցնում եմ իմ լիազորությունները որպես ֆեդերացիայի նախագահ մինչև հաջորդ ընտրություններ՝ դրանով իսկ ստեղծելով հավասար պայմաններ մյուս ենթադրյալ թեկնածուների համար։ Այս ընթացքում լրատվամիջոցներով արվեց մի շարք հայտարարություններ մասնավորապես նշելով, որ պետք է ներդնել մինիմում 300000 դոլար, որը հատուկ մի գումար էլ չէ։ Առաջարկում եմ այդ մարդկանց իսկապես ներդնել բռնցքամարտի ֆեդերացիայում այդ գումարը, ինչով էլ ավելի լայն հնարավորություններ կստեղծվի պատշաճ աշխատանքի համար»,- նշել է Գևորգյանը։ |
Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը
11929.04.2024, 13:36Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
13029.04.2024, 00:24Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
15028.04.2024, 21:18Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
17324.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
13221.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
16820.04.2024, 20:54