«Եթե կրթական համակարգը «ռեստարտ» չանենք, մնալու ենք սրընթաց զարգացող աշխարհի հետամնաց անկյունը». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը Ֆեյսբուքում գրել է. «Ճապոնիայի վարչապետին հարցրել են, թե ո՞րն է գիտատեխնիկական ոլորտում ձեր առաջընթացի գաղտնիքը: Նա ասել է՝ մենք ուսուցչին տվել ենք վարչապետի չափ աշխատավարձ, կայսեր չափ արժանապատվություն: Մեր դպրոցներում միայն տնօրեններն են իրենց լավ զգում, նույնիսկ՝ շատ լավ, ուսուցիչները այնքան ցածր աշխատավարձ են ստանում, որ նրանց հարսանիք չեն հրավիրում: Ավագ դպրոցներն այդպես էլ չկայացան, կրկնուսույց ուսուցիչները դասերին աշակերտներին ցածր գնահատական են նշանակում, որպեսզի իրենց մոտ վճարով պարապեն: Կրկնուսույցի պարապմունքներն էլ հաճախ հենց դպրոցի տարածքում է կատարվում: Աշակերտներ կան, որ ամիսներով դասի չեն գալիս կամ Ռուսաստանում են, սակայն այստեղ գնահատականներ են «ստանում»: Դպրոցների տնօրեններ գիտեմ, որ տարիներով տեղում քարացել-մնացել են, համակարգիչը և համացանցը նրանց համար անհասանելի տիեզերք է: Եթե կրթական համակարգը «ռեստարտ» չանենք, մնալու ենք սրընթաց զարգացող աշխարհի հետամնաց անկյունը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
