Թրամփը մտադիր է Սիրիայի հարցով գործարք կնքել Պուտինի հետ. CNN
4179
Ուրբաթ, 29 հունիսի, 2018 թ., 11:20
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ մտադիր է Սիրիայի հարցով գործարք կնքել, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրին: Խոսքն այսպես կոչված փակ գոտու մասին է՝ Սիրիայի հարավարևմտյան հատվածում: Գործարքն ԱՄՆ-ին թույլ կտա դուրս բերել իր ուժերը մերձարևելյան երկրից: CNN-ի տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանի աջակցությամբ սիրիական իշխանության զորքերը կարող են վերահսկողություն սահմանել Հորդանանի սահմանի մոտ տարածքի վրա: Թրամփն ու Պուտինը կհանդիպեն հուլիսի 16-ին Հելսինկիում, որտեղ կքննարկեն ազգային անվտանգության և երկկողմ հարաբերությունների մի շարք հարցեր: Թրամփն ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ անհամբերությամբ սպասում է իր ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
