Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.

Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Հելսինկիում

4320
Հինգշաբթի, 28 հունիսի, 2018 թ., 17:15
Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Հելսինկիում

Fox News հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշանակել են հանդիպման վայրը՝ Հելսինկի:

Այս մասին հեռուստաալիքը հայտնել է Twitter-ի իր էջում՝ «շտապ» նշումով:

Սակայն այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել: Ավելի վաղ ևս Հելսինկին որպես հանդիպման վայր էր նշվում:

Թրամփը ևս հայտարարել է, որ մտադիր է բանակցություններ վարել Պուտինի հետ՝ իր եվրոպական շրջագայության ընթացքում:

Երեկ Մոսկվա էր մեկնել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը, ով կհանդիպի Պուտինի հետ: Հանդիպման գլխավոր թեման կլինի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կայանալիք գագաթնաժողովը: