Թրամփի խորհրդականը գումար է ստացել ռուս օլիգարխից. Reuters
![]() ԱՄՆ նախագահի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթի և նրա կնոջ կողմից վերահսկվող ընկերությունը 10 միլիոն դոլարի չափով վարկ է ստացել ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկայից, հաղորդում է Reuters-ը: Գործակալության տեղեկությունների համաձայն՝ այդ մասին հայտնի է դարձել Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալի գրավոր ցուցմունքներից, որոնք դատարան են ներկայացվել 2017թ. հունիսին Վիրջինիա նահանգում Մանաֆորթի բնակարանի խուզարկման պահանջով: Դատական փաստաթղթերում ասվում է նաև, որ Դերիպասկան ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև Ուկրաինայում 2005-2006թթ. Մանաֆորթի խորհրդատվական ծրագրերին: Իսկ 2017թ. մարտին Associated Press գործակալությունը հայտնել էր, որ Մանաֆորթը 50 միլիոն դոլար է ստացել Դերիպասկայից՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շահերը խթանելու համար: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
