Գիտնականները պարզել են՝ ինչպես պայքարել «հեռախոսային անքնության» դեմ
![]() Մանչեսթերի համալսարանի հետազոտական խումբը միջոց է մշակել, որը թույլ է տալիս երեկոյան նվազեցնել սմարթֆոնների, նոութբուքերի էկրանի կանաչ-կապույտ լուսավորումը: Այդպիսով գիտնականները հույս ունեն պայքարել «հեռախոսային անքնության» դեմ: Կենսաբանները պարզել են, որ այդ լուսավորումը խոչընդոտում է երեկոյան ժամերի մելատոնինի մշակմանն ու այն գաղտնի գործոնն է դառնում, որից կախված է անքնությունը: Sleep գիտական ամսագրում հրապարակված աշխատության մեջ ասվում է, որ ժամանակակից հեռախոսներն ունեն գիշերային ռեժիմ, որը թույլ է տալիս նվազեցնել վառ լուսավորումը, դրա հետ մեկտեղ փոխվում է էկրանի գունային գամման: Նոր հետազոտությունն ապացուցում է, որ հնարավոր է նվազեցնել լուսավորությունը մարդու համար աննկատ կերպով՝ պահպանելով գույների հագեցվածությունը: Փորձերը ցույց են տվել, որ օգտատերերը չեն զգում էկրանների գույների տարբերությունները: Windows և Mac OS օպերացիոն համակարգերի համար գոյություն ունեն նմանատիպ գործառույթներ, այդ թվում նաև հայտնի f.lux հայտնի հավելվածը: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
