Ի՞նչ սպասել Թրամփ-Պուտին հանդիպումից. National Interest
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր են գագաթնաժողով անցկացնել հուլիսին: Դա կլինի երրորդ անձնական հանդիպումը: Ավելի վաղ երկու երկրների առաջնորդները հայտարարել էին, որ իրենց կհաջողվի բարելավել երկկողմ հարաբերություններն ու ավելի հաճախ հեռախոսազրույցներ անցկացնել, գրում է The National Interest-ը: Պարբերականը նշում է, որ այժմ ԱՄՆ-ում Ռուսաստանի շուրջ քաղաքական իրավիճակը սրված է: Սպիտակ տունն արդարադատություն նախարարության հետ հետաքննում է «ռուսական գործը», որը գլխավորում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, ով, ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, փորձել է հարցաքննել նախագահ Թրամփին: Միևնույն ժամանակ, նոյեմբերին ԱՄՆ-ում կայացան միջանկյալ ընտրություններ, որի ժամանակ ԱՄՆ-ում նախազգուշացրեցին Ռուսաստանի կողմից հետագա «միջամտության» ռիսկերի մասին: Պարբերականի խոսքով՝ Ռուսաստանում թերահավատորեն են մոտենում այդ գագաթնաժողովին: Մոսկվան կասկածում է, որ Թրամփը կարող է լուծել իր համար կարևոր հարցեր: Միևնույն ժամանակ, Մոսկվան և Վաշինգթոնը մտադիր են միլիարդներ ներդնել իրենց միջուկային զինանոցի արդիականացման համար, սակայն պարբերականը նշում է, որ տպավորություն է ստեղծվում, որ երկու երկրները պատրաստ են սկսել «սպառազինությունների մրցավազքը»: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
