ԱԱ-2018-ին ընդառաջ. E խումբ
![]() Հաշված օրեր անց Ռուսաստանում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը։ Ներկայացնում ենք մասնակից թիմերը։ E խմբում ընդգրկված են Բրազիլիան, Շվեյցարիան, Կոստա Ռիկան և Սերբիան։ Բրազիլիա Բրազիլիայի հավաքականն ընդգրկված էր Լատինական Ամերիկայի ընտրական գոտում։ Անցկացրած18 խաղերից 11-ում բրազիլացիները հաղթանակ են տոնել, 5 հանդիպում ավարտել ոչ-ոքի և 1 պարտություն կրել։ Վաստակած 41 միավոր բրազիլացիներն առաջին տեղով դուրս են եկել եզրափակիչ փուլ։ Շվեյցարիա Շվեյցարիայի հավաքականն ընդգրկված էր եվրոպական ընտրական գոտու B խմբում է: Անցկացրած 10 խաղից 9-ում շվեյցարացիները հաղթանակ են տոնել և 1 պարտություն կրել։ Խմբում գրավելով 2-րդ տեղը թիմը մասնակցել է անցումային խաղերին, որտեղ հաղթել է Իռլանդիայի հավաքականին և նվաճել ԱԱ-ի ուղեգիր։ Կոստա Ռիկա Կոստա Ռիկայի հավաքականն աշխարհի առաջնության որակավորման փուլում ընդգրկված էր Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան գոտու խմբային փուլում։ Խմբում գրավելով երկրորդ տեղը թիմն անցումային խաղերում ուժերը չափել է ԱՄՆ-ի հավաքականի հետ և դուրս եկել եզրափակիչ։ Սերբիա Սերբիայի հավաքականն ընդգրկված էր եվրոպական գոտու D խմբում: Թիմն անցկացրած 10 խաղից 6 հաղթել է, 3 խաղ ավարտել ոչ-ոքի և 1 պարտություն կրել։ Վաստակած 21 միավորով թիմը դուրս եկավ ԱԱ-ի եզրափակիչ։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54








