Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Ինձ դուր է գալիս հայերի հպարտությունը». Սերենա Ուիլյամսը մտադիր է Հայաստան գալ

275
Ուրբաթ, 01 հունիսի, 2018 թ., 13:30
«Ինձ դուր է գալիս հայերի հպարտությունը». Սերենա Ուիլյամսը մտադիր է Հայաստան գալ

Աշխարհի նախկին առաջին ռակետ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, ով ամուսնացած է հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանի հետ, իրեն պատվավոր հայ է անվանել։ Նա նշել է, որ մտադիր է Հայաստան այցելել։

«Ամուսինս հայ է։ Ես շատ բան եմ սովորում հայերի մասին։ Ես պատվավոր հայ եմ։ Ինձ դուր է գալիս նրանց հպարտությունը։ Ես մտադիր եմ այցելել այնտեղ, չգիտեմ՝ այս տարի, թե մյուս, բայց զվարճալի կլինի»,- նշել է թենիսիստուհին՝ իտալական «Ubitennis» կայքին տված հարցազրույցում, որը հանդիսանում է «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերի պաշտոնական գործընկեր։