Երևան`   +22 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանական ԶՈւ-ն Հայաստանի սահմանին ակտիվ ինժեներական աշխատանքներ է ձեռնարկել». Արծրուն Հովհաննիսյան

1660
Կիրակի, 20 մայիսի, 2018 թ., 21:30
«Ադրբեջանական ԶՈւ-ն Հայաստանի սահմանին ակտիվ ինժեներական աշխատանքներ է ձեռնարկել». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է. «Ադրբեջանական ԶՈւ-երը ՀՀ Ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել են ակտիվ ինժեներական աշխատանքներ նպատակ ունենալով՝ բարելավել դիրքերը: Հայկական զինված ուժերը զգուշացրել են, որ ինժեներական աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև այլ սադրիչ գործողությունները առաջացնում են փոխհրաձգություն և, որպես հետևանք՝ զոհեր: Հայկական զինված ուժերը բազմիցս կոչ են արել զերծ մնալ իրավիճակի անտեղի լարումից և զգուշացնում են, որ որևէ ապակայունացնող քայլ անպատասխան չի մնա»: