Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ.

Հայտնի է Մոսկվայի «Արարատ»-ի՝ Հայաստան տեղափոխվելուց հետո նոր անունը

386
Կիրակի, 20 մայիսի, 2018 թ., 15:25
Հայտնի է Մոսկվայի «Արարատ»-ի՝ Հայաստան տեղափոխվելուց հետո նոր անունը

Մոսկվայի «Արարատ» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը հաստատել է, որ ակումբը տեղափոխվում է Հայաստան։

«Այո՛, «Արարատ»-ը տեղափոխվում է Հայաստան: Սա կապված է ՖԱԼ-ում հանդես գալու լիցենզիա չստանալու հետ: Իհարկե, ցավալի է, որ այսպես ստացվեց, բայց սա սպորտ է: Մեզ՝ ֆուտբոլային մարդկանց համար, կարևորը ֆուտբոլում աշխատելն է: Իսկ թե որտեղ՝ կարևոր չէ»,- ասել է Գալստյանը:

Նշենք, որ ակումբը Հայաստանի առաջնությունում հանդես կգա «Արարատ Արմենիա» անվանմամբ: