«Շիրակ»-ի երկրպագուները նամակ են հղել «Ալաշկերտ»-ի նախագահին
«Շիրակ»-ի երկրպագուները համացանցում նամակ են տարածում՝ ուղղված «Ալաշկերտ»-ի նախագահ Բագրատ Նավոյանին։ Հիշեցնենք, որ «Շիրակ»-ին 12 միավորից զրկելուց հետո «Ալաշկերտ»-ը կհռչակվի Հայաստանի չեմպիոն։ «Ոչ բաց, ոչ փակ, ուղղակի նամակ «Ալաշկերտ» ՖԱ-ի նախագահին «Ալաշկերտ» ՖԱ-ի հարգելի պարոն նախագահ: Ենթադրում եմ, որ Դուք պատրաստվում եք տոնել Ձեր ակումբի բարեգործական նվիրատվություն-չեմպիոնությունը: Ենթադրում եմ, որ հետո, վերցնելով իրական չեմպիոնի համար նախատեսված ոսկե մեդալները, գնալու եք մի ռեստորանում Ձեր նվեր-չեմպիոնությունը նշելու: Հարգելիս, իրական չեմպիոնին զրկելով տիտղոսից, ո՛չ «Ալաշկերտ»-ն է դառնալու Միլանի «Ինտեր», ո՛չ էլ առավել ևս Դուք՝ Մասսիմո Մորատի: Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ արծաթե մեդալներ նվաճելու համար, որը արտացոլում է Ձեր և Ձեր ակումբի այս մրցաշրջանի իրական պատկերը և ի սրտե ափսոսում եմ այն ոսկին, որը երբեք Ձերը չի լինելու: «Շիրակ»-ի տասնյակ հազարավոր երկրպագուներից մեկը, ում անունն է՝ ...»։ Երկրպագուները տարածում են այս բովանդակությամբ նամակը՝ վերջում ավելացնելով իրենց անունը։ |
Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը
15229.04.2024, 13:36Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
16029.04.2024, 00:24Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
17628.04.2024, 21:18Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
17724.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
13721.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
17320.04.2024, 20:54