ԵԱՏՄ-ն և Իրանն ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիր են կնքել
Եվրասիական տնտեսական միությունն ու Իրանն ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիր են կնքել, հաղորդում է «РИА Новости»-ն: ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ժամանակավոր համաձայնագիրը ենթադրում է մի շարք ապրանքների մաքսատուրքերի զրոյացում կամ նվազում: Ակնկալվում է, որ դա թույլ կտա զգալիորեն մեծացնել անցած տարվա՝ 2,7 միլիարդ դոլարի չափով ցուցանիշով փոխադարձ առևտրի ծավալները: «Ժամանակավոր համաձայնագիրը ենթադրում է մի շարք հարցերի արդյունավետ լուծում, այդ թվում՝ արբիտրաժ: Ինչպես նաև համատեղ հանձնաժողով է ստեղծվում կողմերի պաշտոնական անձանց բարձր մակարդակով, ստեղծվում է բիզնես երկխոսություն»,- հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: ԵԱՏՄ կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանն ու Ղրղզստանը: Այս տարի ԵԱՏՄ-ում նախագահում է Ռուսաստանը: |
«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
14122.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
14922.04.2024, 01:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
12021.04.2024, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
15621.04.2024, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15520.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
66918.04.2024, 22:48