Մեկնարկել է «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը
Ռուսաստանի Կիրիշի քաղաքում երեկ մեկնարկել է «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը: Հեղինակավոր այս ստուգատեսին Հայաստանն ունի երեք պատվիրավ՝ գրոսմայսեր Արամ Հակոբյանը, միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Ուկրաինան ներկայացնող գրոսմայստեր Կիրիլ Շևչենկոն: Արամ Հակոբյանը իր գործակցով երկրորդն է: Համաձայն վիճակահանության՝ երեկ կայացած առաջին տուրում մրցաշարի երկու գործակից ֆավորիտները՝ Շևչենկոն և Հակոբյանը, մրցում էին միմյանց դեմ: Լարված ընթացք ունեցած պարտիան 94-րդ քայլում ավարտվեց հաշտությամբ: Շանթ Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Կիրիլ Շուբինի հետ, իսկ Մամիկոն Ղարիբյանը պարտվեց Նիկողոս Կաչարավային: Անդրանիկ տուրում հաղթանակներ տոնեցին նաև Վոլոդար Մուրզինը և Արսենիյ Նեստերովը: Այսօր տեղի կունենա մրցաշարի երկրորդ տուրը: Արամ Հակոբյանի մրցակիցն է լինելու Սերգեյ Լոբանովը, Շանթ Սարգսյանն ուժերը կչափի Նիկողոս Կաչարավայի հետ, իսկ Մամիկոն Ղարիբյանը կմրցի Վոլոդար Մուրզինի հետ: |
Երևանում անցկացվող իսպանական եզրափակչում «Պալման» հաղթեց «Բարսելոնային»
105Երեկ, 23:30Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը
15529.04.2024, 13:36Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
16129.04.2024, 00:24Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
17928.04.2024, 21:18Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
17924.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
14021.04.2024, 16:06