Ադրբեջանի պահանջով Ստամբուլում արգելվել է իրանահայ ռեժիսորի ֆիլմի ցուցադրությունը
![]() Ադրբեջանի պահանջով Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն արգելել է Ստամբուլում անցկացվող «Ֆիլմմոր» միջազգային կինոփառատոնում ցուցադրել իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը: Նշվում է, որ ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է եղել մարտի 17-ին, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ Ստամբուլի նահանգապետարանը կինոփառատոնի կազմակերպիչներին տեղեկացրել է ներքին գործերի նախարարության արգելքի մասին, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով Agos-ին: Կինոփառատոնի կազմակերպիչներից Մելեք Օզմանը հայտարարել է, որ ֆիլմն արգելվել է Ադրբեջանի ղեկավարության ակտիվ միջամտության հետևանքով: «Ադրբեջանի հյուպատոսարանը ֆրանսիական մշակույթի կենտրոն պաշտոնական դիմում էր ուղարկել՝ պահանջելով ֆիլմի ցուցադրության արգելումը: Մենք ֆիլմն ուղարկեցինք մշակութային կենտրոն, նրանք էլ դիտել էին ու եկել այն եզրակացության, որ ցուցադրությունն արգելելու համար որևէ պատճառ չկա: Ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, ով փախչում է Իրանում գտնվող իր նախկին ամուսնուց և ապաստան գտնում Արցախի գյուղերից մեկում: Մենք չգիտեինք, որ Ադրբեջանը պետական մակարդակով շատ զգայուն է այդ թեմայի նկատմամբ: Մենք ասացինք, որ ֆիլմում որևէ մեկին նվաստացնող խոսքեր չկան, և մենք չենք կարող հետևել յուրաքանչյուր պետության համար զգայուն թեմաներին: Բայց Ադրբեջանի կառավարությունը տարբեր մակարդակներով դիմեց արտգործնախարարություն, նույնիսկ մինչև նախարար հասան: Արդյունքում Ադրբեջանի կառավարության պահանջով Թուրքիայում ֆիլմի ցուցադրության դեմ միջոցառումներ ձեռնարկվեցին և ահա վերջում եկավ արգելող գրությունը»,- պատմել է Օզմանը: Աղբյուրը` ermenihaber.am |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
20501.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
18201.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
19301.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
25401.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20901.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66529.10.2026, 23:43
