Հայտնի է «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի Հայաստանի ներկայացուցիչը
Կայացավ «Ֆուտբոլը Բարեկամության Համար 2018» ծրագրի Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը Վիճակահանության արդյունքում կազմավորվել է 32 թիմ: Յուրաքանչյուր թիմում լինելու է մեկական երկրի ներկայացուցիչ մեկ դիրքի համար (դարպասապահ, պաշտպան, կիսապաշտպան, հարձակվող): Հայաստանը ներկայացնելու է մինչև 12 տարեկան մեկ ֆուտբոլիստ, որն ընգրկվել է Lion թիմում և կատարելու է հարձակվողի պարտականություններ: Մարտի 15-ին կայացավ հայաստանյան մասնակցի ընտրությունը: Այն կատարվեց ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի 2006 թ. ծնված երեխաներից կազմված թիմերի հարձակվողների միջից: Բացի ֆուտբոլային հատկանիշներից կարևորվում է նաև անգլերենի իմացությունը և սոցիալապես ակտիվ լինելը: Հաշվի առնելով վերոնշյալ հատկանիշները Հայաստանի ներկայացուցիչ ընտրվեց «Ակադեմիա 1-06» թիմի հարձակվող Էրիկ Հարությունյանը: Հենց նա էլ կներկայացնի Հայաստանը հունիսի 8-ից 15-ը Մոսկվայում կայանալիք մրցաշարի ընթացքում: |
Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը
13829.04.2024, 13:36Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
15129.04.2024, 00:24Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
17028.04.2024, 21:18Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
17524.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
13521.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
17220.04.2024, 20:54