Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի են կիոկուշին կարատեի Հայաստանի չեմպիոնները և չեմպիոնուհիները

832
Երկուշաբթի, 26 փետրվարի, 2018 թ., 16:15
Հայտնի են կիոկուշին կարատեի Հայաստանի չեմպիոնները և չեմպիոնուհիները

Փետրվարի 25-ին Աշտարակում կայացել է կիոկուշին կարատեի մեծահասակների Հայաստանի առաջնությունը: Տղամարդկանց մրցապայքարում առաջնության հաղթողներ են դարձել Ստեփան Գրիգորյանը (65 կգ), Վազգեն Միքայելյանը (70 կգ), Արմեն Գրիգորյանը 75 կգ, Գևորգ Մանուկյանը (80 կգ), Արծրուն Միսակյանը (85 կգ), Վարդան Կիրակոսյանը (90 կգ) և Հովհաննես Սարգսյանը (90+ կգ): Առաջնությունում աղջիկներից լավագույնն են ճանաչվել Անի Ստեփանյանը (55 կգ), Լալա Վարդանյանը (65 կգ) և Լուսինե Գալստյանը (65+ կգ): Առաջնության կատայի հաղթողներն են՝ տղաներից Վիրաբ Մարտիրոսյանը և աղջիկներից Ջուլիետա Առուստամյանը: Մեր մարզիկները շարունակում են նախապատրաստվել 2018 թվականի ապրիլի 7-ից 8-ը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: