«Նարկոտիկի համար ազատազրկվում են, դոպինգի համար չե՞ն կարող ազատազրկվել»․ Փաշիկ Ալավերդյան
![]() Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն այսօր, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց, որ Հայաստանում դոպինգ ընդունելու համար կարող է ազատազրկում սպառնալ։ «Օրերս խորհրդակցության կներկայացնեմ նախագիծ, որի համաձայն դոպինգ օգտագործող մարզիկը, մարզիչը և մարզադպրոցի տնօրենն ազատազրկման կդատապարտվեն։ Իսկ ինչու նարկոտիկի համար ազատազրկվում են, դոպինգի համար չազատազրկվեն։ Դա պետք է շուտ անեինք, եթե շուտ անեինք, այսպես չէր լինի ու կմասնակցեինք աշխարհի և Եվրոպայի առաջնությւոններին։ Շատ պետություններում կա այս օրինագիծը։ Այլընտրանք չունենք։ Եթե մարզիկին օրինակ 2 ժամվա ընթացքում չեն գտնում դոպինգ-սպաներն, ապա համարվում է բռնված։ Օրինակ ինչ-որ բան տեղի ունեցած լինի, տատիկը մահանա, ու նախապես հայտնած վայրում չգտնվի, դա խնդիր է։ Հենց վերջերս ծանրորդուհիներից մեկը Կապան էր մեկնել՝ անձնական պատճառներով։ Մենք տաքսի ենք վարձել, որ իրեն շտապ բերեն օլիմպավան՝ դոպինգ-թեստ հանձնելու։ Փառք ու պատիվ դոպինգ-սպաներին, որ սպասեցին 3-4 ժամ, մինչ հասավ այդ աղջիկը։ Բացի այդ, չենք կարող փոփոխել օրինակ հավաքների անցկացման վայրերը և մի շարք այլ կետեր։ Առհասարակ, մենք որակազրկված չենք, մեր կապը ֆեդերացիայի հետ ժամանակավորապես ընդհատված է։ Դա որակազրկում չէ։ Այնպես որ հույս ունեմ, որ արդարությունը կհաղթի»․- Ալավերդյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
