Tesla-ն առաջարկել է աշխատավարձից զրկել իր հիմնադիր Իլոն Մասքին
![]() Էլեկտրոմոբիլների ամերիկյան արտադրողը, որի համար մոտալուտ սննկացում են կանխատեսում, իր ղեկավար Իլոն Մասքին պարգևատրելու նոր համակարգ է մշակել: Նոր համակարգը մշակվել է հենց Մասքի կողմից, և այն ենթադրում է աշխատավարձից, պարգևավճարից, բոնուսներից և այլ հավելավճարներից զրկում: Սակայն խոսքը բարեգործության մասին չէ: Մասքը որոշել է ներդրողներին ցույց տալ Tesla-ի զարգացման գործում իր հետաքրքրվածությունը: Նոր պայմանների համաձայն՝ նա 10 տարվա ընթացքում կստանա ընկերության բաժնեմասերի միայն 1%-ը, սակայն միայն որոշակի ֆինանսական ցուցանիշների հասնելու դեպքում: Այդպիսով, ընկերության կապիտալացումը պետք է աճի ներկայիս 59,1 միլիարդից մինչև 650 միլիարդ դոլար: Ընդ որում, առաջին փուլում այն պետք է մեծանա մոտ 2 անգամ՝ մինչև 100 միլիարդ դոլար, ապա ամեն տարի ավելանա ևս 50 միլիարդ դոլարով: Այդ ցուցանիշին հասնելու դեպքում Tesla-ի կապիտալացումը 6 անգամ մեծ կլինի Volkswagen-ի կապիտալացումից և կմոտենա այնպիսի հսկաներին, ինչպիսիք են Alphabet-ն ու Microsoft-ը: Բացի կապիտալացումից, պետք է աճի նաև Tesla-ի շահույթը՝ տարեկան հասնելով մինչև 175 միլիարդ դոլարի: ![]() |

«Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
14731.10.2026, 11:24
«Դուք մտաք իմ, վարորդների, Յանդեքսի արանքն ու թաղեցիք հարցը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
13330.10.2026, 12:36
«Ապօրինի կայանման դեմ պայքարը Չինաստանում և Հայաստանում». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
21921.10.2026, 23:24
Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն. ՆԳՆ-ի նոր նախաձեռնությունը (տեսանյութ)
22321.10.2026, 20:48
Tesla-ն ներկայացրել է «թռչող» ավտոմեքենա (տեսանյութ)
94616.10.2026, 11:18
«Մարզերի բնակիչներին արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան»․ Գևորգ Ստեփանյան
21114.10.2026, 11:06

