Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.

«Փաշինյանի պլանն ամբողջովին պարզ է». Սպարտակ Կյուրեղյան

75
Այսօր, 00:24
«Փաշինյանի պլանն ամբողջովին պարզ է». Սպարտակ Կյուրեղյան

Հասարակական-քաղաքական գործիչ Սպարտակ Կյուրեղյանը գրել է. «Փաշինյանի պլանն ամբողջովին պարզ է.
1) բերել սահմանադրության նոր տեքստը՝ մեջը չի լինելու անկախության հռչակագիրը, լինելու է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը,
2) Ադրբեջանի հետ համաձայնության գալ, որ էլ ուրիշ նախապայման չունենան, բացի սահմանադրությունից՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար
3) Գալ ԱԺ ընդդիմությանը ասել հենա պայմանավորվել ենք՝ դէ համաձայնվեք, հոյս արև վերջին նախապայմանն ա
4) Եթե ընդդիմությունը չհամաձայնվի մարդկանց բերել ԱԺ դիմաց, գուցե նաև ներս, որ ստիպեն ընդդիմությանը կողմ քվեարկել,
5) հաջողելու դեպքում հանրաքվե, հակառակ դեպքում արտահերթ
4) ու 5) քայլերին Փաշինյանը հաստատ գնալու է, բայց էտ 2 դեպքում ռիսկ կա որ մի բան էն չի գնա, քանի որ.
ա) սահմանադրությունը ու դրա հետ կապված օրակարգը էնպես չի ժողովուրդի համար շատ կարևոր ա (ՏԻՄ-ը ձեզ վկա), մարդիկ հիմա հազիվ ԱԺ ընտրություններին գնացին մասնակցեցին,
բ) եթե արտահերթի ժամանակ Փաշինյանը 2/3 չհավաքի իր համար լուրջ խնդիր կլինի, ընդհուպ մինչև հեղափոխական իրավիճակ առաջանալու վտանգ»: