«Ամենավատ սցենարն իրականանում է. Ատլանտյան ճանապարհը կրկին կյանքեր է խլում». Կանարյան կղզիների նախագահ
![]() Կանարյան կղզիների ափերի մոտ մահացել է առնվազն յոթ միգրանտ Այս մասին հայտնել են ծովային փրկարարական ծառայությունները։ Ափային պահպանությունը, ըստ տեղեկությունների, փրկել է 132 մարդու Լանսարոտե կղզուց մոտ 150 կիլոմետր հեռավորության վրա գտնվող նավակից։ Նավի վրա հայտնաբերվել են նաև երկու մահացած միգրանտների մարմիններ։ Ըստ իշխանությունների՝ ևս հինգ մարդ մահացել է անցման ժամանակ, և նրանց մարմինները կլանել է ծովը։ Այդ օրը ավելի վաղ փրկարարական նավակները Լանսարոտեի և Էլ Հիերո կղզու ափերից տարհանել են ևս 250 միգրանտի։ Կանարյան կղզիների նախագահ Ֆեռնանդո Կլավիխոն հայտարարել է, որ ամենավատ սցենարն իրականանում է։ «Ատլանտյան ճանապարհը կրկին կյանքեր է խլում, այս անգամ Լանսարոտեի ափերի մոտ։ Յուրաքանչյուրի հետևում կյանք է, պատմություն և ընտանիք», - հավելել է նա։ |

Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում գտնվող նավթային հանգույցին
10714:43
Ադրբեջանը վնասազերծել է երկրի օդային տարածք ներթափանցած իրանական ԱԹՍ-ներ
12314:01
Կինը տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
11111:18
Ադրբեջան-Իրան սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել
16711:01
Ֆլորիդայում ավիավթարի հետևանքով 9 մարդ է զոհվել (տեսանյութ)
25209:01
Իրանական նավի կապիտանը զոհվել է ԱՄՆ-ի հարվածից
288Երեկ, 23:55
