«Apple-ը Գերմանիայի քաղաքական գործիչներին նախազգուշացրել է հեռախոսների հնարավոր կոտրման մասին»․ #Bild
![]() Apple ընկերությունը գերմանացի մի քանի քաղաքական գործիչների նախազգուշացրել է նրանց բջջային հեռախոսների դեմ լրտեսական ծրագրերի միջոցով հնարավոր հաքերային հարձակումների մասին, հայտնում է գերմանական Bild-ը։ Միևնույն ժամանակ, Գերմանիայի թվայնացման նախարար Կարստեն Վիլդբերգերը հաստատել է այդ տեղեկությունը։ Նա հավելել է, որ խոսքն ընկերության կողմից ուղարկված այն ծանուցման մասին է, ըստ որի՝ որոշակի սարքեր, հնարավոր է, վտանգված լինեն այսպես կոչված լրտեսական ծրագրերի միջոցով, սակայն հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել։ Պարբերականի տվյալներով՝ հոկտեմբերի 29-ից սպառնալիքի մասին ծանուցումներ են ստացել iPhone-ի օգտատերերը, որոնց թվում, ենթադրաբար, եղել են Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ և դաշնային կառավարության անդամներ։ Ինչպես նշում է Bild-ը, խոսքը Mercenary Spyware-ի՝ մասնագիտացված ընկերությունների կողմից մշակվող լրտեսական ծրագրի մասին է։ Այն կիբերհանցագործներին հնարավորություն է տալիս հասանելիություն ստանալ օգտատիրոջ նամակագրությանը, կոնտակտներին, օրացույցին և տեղադրության տվյալներին, ինչպես նաև գաղտնի միացնել սարքի խոսափողն ու տեսախցիկը։ Միևնույն ժամանակ, առայժմ հաստատված չէ, որ հարձակվողներին իսկապես հաջողվել է մուտք գործել հեռախոսներ։ |

Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել
5515:49
«Իրանի դեմ ռազմական արկածախնդրությունները չեն կարող կոտրել նրա ժողովրդի կամքը»․ Զախարովա
5415:43
«Չէիք մտածո՞ւմ, որ աթոռը կկպներ մեկին ու կմահանար», «լավ էլի, եկեք Կիկոսի մահը չսարքենք»․ բանավեճ՝ լրագրողի և Վահագն Ալեքսանյանի միջև (տեսանյութ)
7315:36
«Տիտղոսային ընդդիմությունը, ինչպես միշտ, օրակարգ չունի». Ստեփան Դանիելյան
6915:30
«Կարող ա չափերով մի քիչ մեծ եմ՝ երևացել եմ․ բոլորն էլ ծեծել են»․ Նարեկ Բաբայան (տեսանյութ)
6415:18
«Ընդդիմադիրների նկարներով դագաղներն ու պսակնե՞րն են հանրային ճնշումը»․ հարց՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
6115:00
