«Հայերը զավթել են «Արևմտյան Ադրբեջանի» տարածքում գտնվող կրոնական հուշարձանները»․ Ազիզ Ալեքբերլի
![]() «Ռուսական օկուպացիայից հետո «Արևմտյան Ադրբեջան» զանգվածաբար վերաբնակեցված հայերը զավթել են այդ տարածքներում մեր նախնիներին պատկանած ոչ մահմեդական կրոնական հուշարձանները»։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է «Արևմտյան Ադրբեջան» համայնքի նախագահ Ազիզ Ալեքբերլին՝ «Իրևանի ղազիաթի պատմությունը» գրքի շնորհանդեսի ժամանակ։ Նա հայտարարել է, որ «Հայաստանը մինչ օրս չի ճանաչում 1987-1991 թվականներին «Արևմտյան Ադրբեջանից վտարված» մեր հայրենակիցների վերադարձի իրավունքը»։ Նա նաև Հայաստանի իշխանություններին մեղադրել է խաղաղության բանակցություններում անկեղծ չլինելու մեջ։ Ալեքբերլին նաև հայտարարել է, թե «հայերը, վերականգնման պատրվակով, կրոնական հուշարձանները վերածել են Հայ առաքելական եկեղեցիների, ապա հայտարարել այդ տարածքներում դրանց հնագույն ծագման մասին»։ |

Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել
5515:49
«Իրանի դեմ ռազմական արկածախնդրությունները չեն կարող կոտրել նրա ժողովրդի կամքը»․ Զախարովա
5415:43
«Չէիք մտածո՞ւմ, որ աթոռը կկպներ մեկին ու կմահանար», «լավ էլի, եկեք Կիկոսի մահը չսարքենք»․ բանավեճ՝ լրագրողի և Վահագն Ալեքսանյանի միջև (տեսանյութ)
7315:36
«Տիտղոսային ընդդիմությունը, ինչպես միշտ, օրակարգ չունի». Ստեփան Դանիելյան
6915:30
«Կարող ա չափերով մի քիչ մեծ եմ՝ երևացել եմ․ բոլորն էլ ծեծել են»․ Նարեկ Բաբայան (տեսանյութ)
6415:18
«Ընդդիմադիրների նկարներով դագաղներն ու պսակնե՞րն են հանրային ճնշումը»․ հարց՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
6115:00
