Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում գտնվող նավթային հանգույցին
![]() Գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակման են ենթարկել Ռուսաստանի Սամարայի մարզը։ Այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։ Astra-ի ուսումնասիրած լուսանկարների համաձայն՝ ԱԹՍ-ների թիրախը «Սամարա» գծային արտադրական-դիսպետչերական կայանն է եղել։ Հարվածից հետո օբյեկտում ուժեղ հրդեհ է բռնկվել։ Հարձակման մասին հայտնել է նաև ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքը։ «Սամարա» կայանը, որը պատկանում է «Տրանսնեֆտ» ընկերությանը, Ռուսաստանի խոշորագույն նավթային փոխադրման և բաշխման հանգույցներից է։ Այն նախատեսված է նավթի ընդունման, պահպանման և հետագա տեղափոխման համար։ Կայանի տարածքը գերազանցում է 216 հեկտարը, իսկ նավթապահեստարանների ընդհանուր տարողությունը կազմում է ավելի քան 1,6 միլիոն խորանարդ մետր։ Սա վերջին մեկ ամսվա ընթացքում կայանի նկատմամբ իրականացված արդեն հինգերորդ հարձակումն է։ |

Քալիֆոռնիայում մասնավոր համերգի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ վիրավորվել է
13213:12
Յակուտիայում հայրը որսորդական հրացանով սպանել է 15-ամյա որդուն, վիրավորել կրտսեր որդուն և ինքնասպան եղել
15112:54
Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել (տեսանյութ)
20209:43
Ինդոնեզիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
279Երեկ, 14:43
Կադրեր՝ 3-րդ մասում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վայրից (տեսանյութ)
176Երեկ, 14:06
Խոշոր և շղթայական ավտովթար՝ Երևանում
148Երեկ, 12:12
