Երևան`   +14 °C
Այսօր`   Երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2026 թ.

ՆԱՍԱ-ի անձնակազմը «վերադարձել է Մարսից»՝ մեկուսացման պայմաններում 378 օր անցկացնելուց հետո

143
Այսօր, 18:37
ՆԱՍԱ-ի անձնակազմը «վերադարձել է Մարսից»՝ մեկուսացման պայմաններում 378 օր անցկացնելուց հետո

ՆԱՍԱ-ի՝ դեպի Մարս թռիչքի նմանակման գիտափորձի չորս մասնակիցները 378 օր Հյուսթոնի Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնում անցկացնելուց հետո դուրս են եկել մեկուսացումից, հայտնում է Channel NewsAsia-ն (CNA):

2025 թվականի հոկտեմբերի 19-ից սկսած՝ անձնակազմը բնակվել է 158 քառակուսի մետր մակերեսով, 3D տպագրության միջոցով ստեղծված մոդուլում: Մասնակիցները բույսեր են աճեցրել արհեստական մարսյան հողում և կապ պահպանել NASA-ի հետ՝ ընդ որում, հաղորդակցության մեջ ժամանակային ուշացումներ են կիրառվել՝ միջմոլորակային հաղորդագրությունների իրական պայմանները վերարտադրելու նպատակով:

Հոկտեմբերի 31-ին անձնակազմը լքել է մոդուլը։ Նրանց դիմավորել է կենտրոնի տնօրեն Վանեսա Վայչը։

«Մենք անհամբերությամբ սպասում ենք դրսում հայտնվելուն և ավելի քան մեկ տարվա ընթացքում առաջին անգամ արևի լույսը վայելելուն», — ասել է մասնակիցներից մեկը։ Նա հավելել է, որ անձնակազմը ուրախ կլինի նույնիսկ հորդառատ անձրևի համար։

«Դժվար տարի էր․ տիեզերագնացները սեփական կամքով մեկուսացված պայմաններում էին ապրում», — ասել է առաքելության բժշկական մասնագետ Էլեն Էլիսը։

Փորձի ավարտից հետո մասնակիցները երկու շաբաթ շարունակ բուժզննում կանցնեն։

Սա CHAPEA ծրագրի շրջանակում իրականացված երկրորդ առաքելությունն էր։ Առաջին անձնակազմը մեկուսացման մեջ անցկացրել էր 378 օր՝ 2023-2024 թվականներին։ ՆԱՍԱ-ն փորձի արդյունքները կօգտագործի դեպի Լուսին և Մարս ապագա թռիչքներին նախապատրաստվելու համար։

ՆԱՍԱ-ի անձնակազմը «վերադարձել է» Մարսից՝ մեկուսացման պայմաններում 378 օր անցկացնելուց հետո