Երևան`   +14 °C
Այսօր`   Երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2026 թ.

Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

201
Այսօր, 15:49
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը թագավոր Ֆիլիպին հայտնել է հրաժարական տալու իր որոշման մասին՝ բյուջեի շուրջ համաձայնության չհասնելու պատճառով, հայտնում է Բելգիայի թագավորական պալատի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշել են ծառայությունից, միապետը հետաձգել է որոշման ընդունումը և նախաձեռնել խորհրդակցություններ կոալիցիոն մեծամասնության մեջ ընդգրկված կուսակցությունների առաջնորդների հետ։

«Թագավորը ափսոսանք է հայտնում, որ չի հաջողվել համաձայնության հասնել հուսալի բյուջեի շուրջ, որը կհամապատասխաներ ներկայիս մարտահրավերներին։ Աշխարհաքաղաքական զգալի անորոշության և տնտեսական մարտահրավերների պայմաններում երկիրը չի կարող իրեն թույլ տալ երկարատև քաղաքական ճգնաժամ»,- նշել են թագավորական պալատում։