Երևան`   +14 °C
Այսօր`   Երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2026 թ.

«Սկսել եք բարեկեցիկ կյանքով ապրել, դրա համա՞ր եք որոշել նախարարության անվանումը փոխել». Էդգար Ղազարյանը՝ Արսեն Թորոսյանին

116
Այսօր, 16:42
«Սկսել եք բարեկեցիկ կյանքով ապրել, դրա համա՞ր եք որոշել նախարարության անվանումը փոխել». Էդգար Ղազարյանը՝ Արսեն Թորոսյանին

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության 2027թ. պետական բյուջեի նախագիծը: Դիմելով նախարար Արսեն Թորոսյանին՝ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանն ասաց. «Հասարակական ցուցանիշները ցույց են տալիս, որ մեր երկրում աղքատությունն ավելի վատացել է, բայց բարեկեցությունը ոնց որ ձեզ անձնապես է վերաբերվում, երբ նայում եմ ձեր եկամուտների հայտարարագիրը»: Ղազարյանի կողմից Թորոսյանի գույքի ցանկը թվելու ժամանակ նիստը վարող Նազելի Բաղդասարյանը միջամտեց. «Հիշեցնեմ, որ պարոն Թորոսյանի բյուջեն չենք քննարկում, այլ՝ պետական բյուջեն»: Ղազարյանն արձագանքեց. «Բայց ոնց որ իրենը պետությունից շատ ա... Ուզում եմ իմանալ՝ զգացել եք, որ սկսել եք բարեկեցիկ կյանքով ապրել, դրա համա՞ր եք որոշել նախարարության անվանումը փոխել. կարծում եմ՝ դա պետք է հասարակությանը վերաբերեր»:

«Սկսել եք բարեկեցիկ կյանքով ապրել, դրա համա՞ր եք որոշել նախարարության անվանումը փոխել». Էդգար Ղազարյանը՝ Արսեն Թորոսյանին