Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
![]() Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ուղիղ եռամսյա դադարից և հանգստից հետո այսօրվանից, ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով, ստանձնում եմ Գյումրու ցանցի պետի պատասխանատու պաշտոնը։ Այս ընթացքում ստացել եմ աշխատանքի տարբեր առաջարկներ՝ թե՛ մասնավոր հատվածից, թե՛ պետական և համայնքային կառավարման ոլորտներից։ Սակայն նախընտրել եմ գործունեությունս շարունակել Գյումրիում՝ ծառայելով իմ քաղաքին ու գյումրեցիներին։ Ստանձնած պատասխանատվության լիարժեք գիտակցմամբ և հետևողական աշխատանքով շարժվում ենք առաջ՝ հանուն Գյումրու խաղաղ զարգացման»,- գրել է Սարուխանյանը։ Հիշեցնենք, որ Սարուխանյանը 2018 թվականի հունիսից մինչև 2019 թվականի հունվարը եղել է Շիրակի մարզպետ, հետո՝ Ազգային ժողովի պատգամավոր։ 2021 թվականի սեպտեմբերին նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, նույն տարվա դեկտեմբերի 6-ին ազատվել է այդ պաշտոնից։ 2025 թվականի դեկտեմբերին նա հայտարարել էր, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում չի ընդգրկվելու ՔՊ-ի նախընտրական ցուցակում, բայց շարունակելու է գործունեությունը կուսակցությունում»։ Աղբյուրը` Կարեն Սարուխանյան |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
