Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.

Իրանի գերագույն առաջնորդը կառավարությանը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով

116
Երեկ, 23:37
Իրանի գերագույն առաջնորդը կառավարությանը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով

Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար այաթոլլա Մոջթաբա Խամենեին կառավարությանը հանձնարարել է ամերիկա-իրանական հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցով, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
«Մենք ձգտում ենք այս հարցը կարգավորել երկխոսության միջոցով, գերագույն առաջնորդը դրա համար կառավարությանը որոշակի լիազորություններ է տվել», - ասել է նա:
Փեզեշքիանը հավելել է, որ Իրանը «պետք է հաղթահարի մարտահրավերներն ու ճգնաժամերը (...) միասնության և համագործակցության միջոցով»:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հույս էր հայտնել, որ Վաշինգթոնը նույնպես կընտրի հակամարտության կարգավորումը բանակցությունների միջոցով։ Միևնույն ժամանակ, Արաղչին նշել էր, որ իրանական զինվորականները պատրաստ են նաև ռազմական գործողությունների վերսկսմանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրություններից հետո Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորության մասին: