Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
![]() 2026 թվականի հոկտեմբերի 26-ից 31-ը Շվեդիայում անցկացվել է «Hotel Stockholm North by First Hotels Young Talent» շախմատի շրջանային մրցաշարերի շարքը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մրցաշարերում հաջող հանդես են եկել գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը և վարպետության թեկնածու Համլետ Անտոնյանը։Գևորգ Հարությունյանը «GM2610-3110 - I» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 5.5 միավոր, զբաղեցրել 2-րդ հորիզոնականը և իր վարկանիշը բարելավել 17 կետով։ Սարգիս Մանուկյանը «GM2610-3110 - II» մրցաշարում լրացրել է միջազգային վարպետի իր վերջին՝ երրորդ նորման։ Սարգիս Մանուկյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր, զբաղեցրել 3-րդ հորիզոնականը և իր վարկանիշը բարելավեց 37 կետով՝ հաղթահարելով միջազգային վարպետի կոչում ստանալու համար անհրաժեշտ 2400 վարկանիշային շեմը։ Համլետ Անտոնյանը (մարզիչ՝ գրոսմայստեր Գևորգ Հարությունյան) «IM2610-3110» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 6 միավոր, զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը և իր վարկանիշը բարելավել 50 կետով՝ հաղթահարելով ՖԻԴԵ-ի վարպետի կոչում ստանալու համար անհրաժեշտ 2300 վարկանիշային շեմը։ |

Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը դարձել է հաղթող՝ նվաճելով 2 ոսկե մեդալ
22322.11.2026, 00:18
«Ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն»․ ՀՖՖ
20321.11.2026, 17:30
«Ներկայացվել է նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն»․ ՀՖՖ
17521.11.2026, 14:00
Լևոն Արոնյանը հաղթել է Շահրիյար Մամեդյարովին, Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ Ռապորտին
23019.11.2026, 18:24
«Երեք հարց՝ ՀՖՖ նախագահի թեկնածուներին»․ Լևոն Պաչաջյան
16018.11.2026, 13:48
Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
100917.11.2026, 00:43
