«Մարզերից Երևան եկող երեխաները կտուժեն»․ երաժշտական դպրոցներում նոր վարձավճար է սահմանվել
![]() Մայրաքաղաքում գործող երաժշտական և արվեստի դպրոցների վարձավճարները թանկացել են: Նման որոշում, ի վերջո, կայացրել է Երևանի քաղաքապետարանն՝ ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստի ժամանակ: Հիշեցնենք, որ այս նախագծով երաժշտական դպրոցների ծառայությունների դիմաց կսահմանվի ամսական ֆիքսված 8000 դրամ: Նախագծին դեմ է քվեարկել ավագանու «Ելք» խմբակցությունը: Ավագանու կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը բազմիցս բարձրաձայնել է այս խնդրի հետ կապված ռիսկերը՝ նշելով, որ մարզերից Երևան եկող երեխաները կտուժեն որոշման ընդունման դեպքում: «Ես մարդկանց գիտեմ, ովքեր նույնիսկ 1000 դրամ թանկացման դեպքում իրենց երեխաներին կհանեն դպրոցից»,- համոզմունք է հայտնել նա: Թեև քաղաքապետարանը «բարեփոխում» է անվանում և գտնում է, որ սա թանկացում չէ, սակայն Ա. Հարությունյանի խոսքով՝ վարձավճարների թանկացման այս ծրագիրը հազարավոր քաղաքացիների գրպանին է խփում: Ըստ «Ելք»-ի ավագանու անդամի, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բազմաթիվ դպրոցներում վարձը կրկնակի է բարձրանալու, Երևանի հաշվառում չունեցողների համար նույնիսկ մինչև 5 անգամ: Արայիկ Հարությունյանը նշում է, որ այս որոշումից տուժելու են նաև մասնագետներն՝ աշակերտների կրճատվելու արդյունքում ինքնըստինքյան նվազելու է ուսուցիչների պահանջարկը: Նախագծի ընդունման վերաբերյալ Տարոն Մարգարյանի հիմնավորումն այն է, որ դրանով մայրաքաղաքում գործող բոլոր դպրոցները հավասար խաղի կանոններով կշարունակեն իրենց գործունեությունը: Նշենք, որ նախագիծը Երևանի ավագանու կողմից ընդունվել է ձայների 60 կողմ և 3 դեմ հարաբերակցությամբ: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
