Սաուդցի շեյխը գնել է պալատը, որտեղ մտադիր էր հարսանեկան արարողություն անցկացնել Քիմ Քարդաշյանը
![]() Սաուդյան Արաբիայում կաշառակերության դեմ պատերազմ հայտարարած թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը ձեռք է բերել աշխարհի ամենաթանկ անշարժ գույքը՝ Վերսալից ոչ հեռու գտնվող Chateau Louis XIV պալատը, որն ունի 4645 քառ. մ տարածք: Հայտնի է, որ հենց այդ պալատում էին պլանավորում հարսանեկան արարողություն անցկացնել Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը:
Պալատը վաճառվել էր 2015թ. 275 միլիոն եվրոյով: Գնորդի անունը չէր հայտարարվել, սակայն այժմ, New York Times պարբերականի լրագրողների անցկացրած հետաքննության ընթացքում պարզվել է, որ այն գնել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը:
Պարբերականը նշում է, որ այդ նորությունն, ամենայն հավանականությամբ, տհաճ կլինի 32-ամյա արքայազնի համար. նա իր երկրում տնտեսելու և համեստության կոչեր է անում և հակակոռուպցիոն պատերազմ հայտարարում: New York Times-ը նշում է, որ Լյուդովիկոս XIV-ի պալատի առքուվաճառքի փաստաթղթերը գաղտնազերծվել են մի քանի օֆշորային ընկերություններում, որոնք գրանցված են Ֆրանսիայում և Լյուքսեմբուրգում:
Այդ բոլոր ընկերությունները կապ ունեն Eight Investment Company-ի հետ, որը մտնում է արքայազն Մուհամեդի անձնական հիմնադրամի կազմում:
Պարբերականը գրում է, որ արքայազնը նաև 500 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ է ձեռք բերել, ինչպես նաև 450 միլիոն դոլարով գնել Լեոնարդո դա Վինչիի նկարը: |

«Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ.». Իշխան Սաղաթելյան
5120:42
Տաջիկստանը ՄԱԿ-ին պաշտոնական ծանուցում է ներկայացրել ՄՔԴ-ից դուրս գալու մասին
16519:43
Պաշտոնանկություններ՝ Կառավարությունում
11319:36
«Քննարկելով այդ նոր Սահմանադրության նախագիծը՝ մենք չենք հարգի (չե՞նք հավատա) ընդդիմությանը». Արսեն Բաբայան
10419:30
Մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
11218:36
Իրանը պատրաստ է շտապ դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից
16018:19




