Ապօրինի ծառահատման դեպք՝ Մուսալեռ գյուղում
264
Շաբաթ, 09 դեկտեմբերի, 2017 թ., 14:15
![]() Ոստիկանության հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացվել են տեղեկություններ, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի փայտամշակման արտադրամասերից մեկում ապօրինի ծառահատման արդյունքում ստացված գերաններ ու տախտակներ կան: Ոստիկանության խումբը արտադրամսում հայտնաբերել է 10 խ/մ հացենու և 11 խ/մ կաղնու տախտակներ, 2,3 խ/մ բարդու գերաններ, ինչպես նաև կիսապատրաստ փայտյա դետալներ և փայտյա արտադրական թափոններ, որոնց վերաբերյալ արտադրամասի տնօրենը ձեռքբերման համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ պետությանը պատճառվել է 4 մլն 464 հազար դրամի նյութական վնաս: Քննությունը շարունակվում է: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
